Հունվարի 27-ին, ժամը 20։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաձոր գյուղի անտառում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Այգիներ» կոչվող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։18-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 10 աշխատակից եւ Մեղրաձոր գյուղի 15 բնակիչ:
Անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: