Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին

Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար:

«Երեխաների վերադարձի լուրն առնելուն պես՝ երեկվանից, ամեն րոպեն տարի է թվացել, ամեն րոպեն՝ 47 օրից ավելի երկար»,- մեզ հետ զրույցում ասաց վերադարձած երեխաներից Մովսեսի մայրը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ այս ընթացքում զգացողությունները հակասական էին. հոգում պայքարում էին մայրն ու քաղաքական գործիչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել