ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողներից մեկի մարմինը։
«Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ խոսնակը: