Քննիչներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

Այսպես. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումները վերջին տարիներին աշխատել են գերծանրաբեռնվածությամբ.

  • 2020թ.-ի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ,
  • 2021թ.-ին՝ 41.883 քրեական գործ,
  • 2022թ.–ի ընթացքում՝ Կոմիտեի վարույթում քննվել է 830 քրեական վարույթ:
  • 2020թ.-ին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 69, քրեական գործերով և մերժված նյութերով՝ 73,
  • 2021թ.-ին՝ 4, իսկ քրեական գործերով և մերժված նյութերով՝ 87,
  • 2022թ.-ի՝ ընթացքում Կոմիտեի քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 111 վարույթ:

Ներկայումս քրեական վարույթների աննախադեպ շարունակական աճը հանգեցրել է Քննչական կոմիտեի քննիչների անխուսափելի գերծանրաբեռնվածության: Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել և քննվում է  Քննչական կոմիտեում:

Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քրեադատավարական օրենքը քննիչի համար սահմանում է իմպերատիվ դատավարական ժամկետներ որոշակի դատավարական ակտեր կայացնելու համար, որպիսի պայմաններում հնարավոր է լինեն դեպքեր, երբ տվյալ ակտերը կայացվեն ոչ աշխատանքային ժամերի կամ օրերի:

Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունն այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել