«Համախմբում» շարժումը բողոքի ակցիա կիրականացնի

«Համախմբում» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման արդյունքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։

Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։

Մի՛ եղեք անտարբեր,

Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տուն մտնի,

Միացե՛ք մեր բողոքին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել