Ոստիկանները ձերբակալել են Հրազդանի կիրճում ծառեր հատած երկու տղամարդու

Ոստիկանություն հունվարի 10-ի առավոտյան զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Հրազդանի կիրճից Երևանի Դավիթաշեն թաղամաս տանող հատվածում անհայտ անձինք ծառեր են հատում:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 45 և 52 տարեկան երկու տղամարդ Հրազդանի կիրճում ծառեր են ապօրինի հատել: «Նրանք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են Մաշտոցի բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել