Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավտոկայան թաղամասում մի տղամարդ վաճառում է գողացված նոթբուք և ավտոմեքենայի նվագարկիչ:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Կումայրիի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Գյումրիի 35-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա ձեռքի տոպրակում հայտնաբերվել է նոթբուք և մեքենայի նվագարկիչ: Տղամարդը խոստովանել է, որ նոթբուքը հունվարի 4-ին գողացել էր Գարեգին Նժդեհի փողոցի հյուրանոցի սպասասրահից, իսկ նվագարկիչը գողացել էր հունվարի 10-ի գիշերը՝ Տիմիրյազևի փողոցում կայանված «ԳԱԶ-2410» մեքենայի սրահից:
35-ամյա տղամարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի տղամարդը խոստովանել է, որ հունվարի 5-ին Մսի կոմբինատ 1-ին շարքի մի տան բակից գողացել էր մետաղյա խողովակներ, որոնք վաճառել էր անծանոթ մարդկանց: Այս փաստով ևս տուժողից հաղորդում է ընդունվել:
Նախաքննությունը շարունակվում է: