Այս երեք ժամը օրհնություն էր, որ ձեզ հետ շփվելու հնարավորություն ունեցա, վաղուց չէինք շփվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ի վերջո որը՞ կլինի իր պատիժը երկրային կյանքում։
«Պատիժը քրեաիրավական հասկացություն է և համոզված եղեք, որ եթե պատժի արժանի որևէ գործողություն իրականացրել եմ՝ այդ պատիժը անխուսափելի է և վրա կհասնի, որովհետև ՀՀ-ում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը կարող է իրեն ասել դավաճան կամ նույնիսկ հայհոյել, խնդիրն այն է, որ այդ ամենը ծառայեցվում է չհասկանալու խնդրին։
Մանրամասները՝ տեսանյութում։