Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունվարի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Դավթյանին ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Վահե Դավթյանը այս պաշտոնին նշանակվել էր նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել