Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 9-ի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․

Դավիթ Համբարյանը ծնվել է 1980 թ., հունվարի 29-ին, ք. Երևանում։

Կրթություն

1986-1996 թթ. սովորել և ավարտել է ք. Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1996-2000 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2000-2002 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (մագիստրատուրա):

2003-2005 թթ.` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (ասպիրանտուրա):

Աշխատանքային գործունեություն

2002-2004 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ։

2004-2007 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։

2005-2011 թթ.` դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2008-2009 թթ.` «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետ:

2009-2016 թթ.` Ֆրանստելեկոմ խմբի «Օրանժ Արմենիա» ընկերությունում խորհրդատու, ապա նաև գովազդի և մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար:

2015-2016 թթ.` «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների միավորման գործընթացների ղեկավար:

2016-2017 թթ.` «Յուքոմ» ընկերության մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար:

2017-2020 թթ.` «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն:

2020-2022 թթ.` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ գլխավոր քարտուղար (համայնքային ծառայության բարձրագույն՝ առաջին դասի խորհրդականի դասային աստիճան):

2022-2023 թթ․՝  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ

2021թ․ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել