«Տելեգրամ» սոցիալական ցանցի տարբեր էջերից զեղծարարները փորձում են գումար կորզել ձեզնից՝ խոստանալով ձեր բանկային քարտին փոխանցել 40,000 դրամ, եթե դուք անցնեք հղումով և լրացնեք ձեր քարտի տվյալները։ Այս մասին հայտարարություն է տարածել Idram Payment System-ից։
«Խնդրում ենք ոչ մի դեպքում չանցնել հղումով և չպատասխանել նման կասկածելի նամակների։ Իդրամի հետ կապված տեղեկատվությանը ծանոթանալու համար հետևեք միմիայն պաշտոնական էջերին»,-նշվում է հայտարարության մեջ։