Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ համաձայն հավելվածի»:
Որոշման հավելվածի համաձայն՝
- աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը) – 50
- Որից՝ ղեկավարի տեղակալները – 4
- Որից՝ ղեկավարի տեղակալի օգնականների առավելագույն թիվը – 4
- Որից՝ ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը – 3
- Որից՝ ղեկավարի օգնականների առավելագույն թիվը – 2 ։