Վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար, ախտանշանները նման են սովորական մրսածությանը․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից հայտնում են, որ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով։

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։

Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը:

Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել