Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  •  15.01.2023 թ. – «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»,
  •  22.01.2023 թ.  – «Օտար լեզուներ»,
  •  29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»,
  •  04.02.2023 թ. – «Մաթեմատիկա»,
  •  05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,
  •  12.02.2023 թ. – «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»:

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել