Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ՝ Արցախում․ որոշումն այսօր ուժի մեջ է մտնում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով`

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 13.00-ին»:

Որոշման համաձայն՝

1. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը։

2. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը։

3. Սույն Սահմանափակումների 1-ին և 2-րդ կետերը տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման վրա:

4. Արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ժամը 23։00-ից հետո։

5. Սույն Սահմանափակումների իմաստով հանրային սննդի օբյեկտներ են համարվում ռեստորանները, հանդիսությունների սրահները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել