Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է․
«ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օրը. սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ այո, միայն այն փաստը, որ բացառապես ԿԽՄԿ-ի լոգոյով մեքենաներն են մուտք ու ելք անում, նշանակում է` շրջափակումը շարունակվում է»։