Զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ջերմուկի համար այսօր անհրաժեշտություն է դարձել հենց այս ոլորտի վերականգնումն ու առաջընթացը։ Այս մասին հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:
«Մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է անցկացնել ամանորյա հանգիստը Հայաստանից դուրս․․․
Չքննարկելով (դրսում անցկացնելու վերաբերյալ) մարդկանց ճաշակն ու նախասիրությունները, բոլորին հրավիրում եմ անցկացնել Ամանորը մեր երկրի ամենագեղեցիկ, ամենահյուրընկալ քաղաքում՝ հնարավորություն ունենալով հիշարժան ու գեղեցիկ հանգստից բացի, նպաստելու հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը»,-նշել է նա։