Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 25-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է՝
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի,
2) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի ձևը՝ համաձայն հավելված 2-ի։
Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանը ուժի մեջ է մտնում 2023-ի փետրվարի 1-ին։
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունն է՝
1) ուղեգիր՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է անձի անձնական և բժշկական տվյալները, ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (անվանում, հարկ վճարողի հաշվառման համար), ուղեգրող բժշկի (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացումը) տվյալները, ուղեգրման նպատակի, ախտորոշման, ուղեգրման օրվա և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն իրականացնում է անձի ուղեգրումը ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի թիվ 1180-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։
4. Անձին ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրում բուժող բժիշկը, ով լրացնում է ուղեգրի ձևը և ներկայացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի, իսկ այդ պաշտոնների բացակայության դեպքում տնօրենի (այսուհետ՝ ուղեգրումը հաստատող անձ) հաստատմանը:
5. Անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումն իրականացվում է անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։
6. Ուղեգրման պահին պարտադիր է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, թոքերի ռենտգեն հետազոտության և շնչաչափության (սպիրոմետրիա) արդյունքները,
2) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում՝ սրտաբանի մասնագիտական եզրակացությունը, էլեկտրասրտագրության, Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտության, համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ցուցումների դեպքում` նաև տրեդմիլ թեստի, էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգի, սրտի և թոքերի ռենտգեն հետազոտության արդյունքները,
3) աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում՝ ակնաբույժի եզրակացությունը, վիզիոմետրիայի (տեսողության սրության որոշում), օֆթալմոսկոպիայի, ցուցման դեպքում նաև պերիմետրիայի արդյունքները, ակնահատակի լուսանկարը,
4) ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում՝ քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը հիվանդության և լսողական սարքի արդյունավետության վերաբերյալ, տոնալ, օբյեկտիվ, խոսքային աուդիոմետրիայի արդյունքները,
5) ներզատական համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների դեպքում՝ ներզատաբանի եզրակացությունը, ուլտրաձայնային հետազոտության և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում նաև ակնահատակի լուսանկարը, ստորին վերջույթների անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտության և էլեկտրանեյրոմիոգրաֆիայի արդյունքները,
6) մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, էնդոսկոպիկ և լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները,
7) նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ նյարդաբանի մասնագիտական եզրակացությունը, ցուցման դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ակնահատակի զննման, գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիայի, էլեկտրանեյրոմիոգրաֆիայի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները,
8) ոսկրամկանային համակարգի հիվանդությունների դեպքում՝ վնասվածքաբան-օրթոպեդի եզրակացությունը, ռենտգեն հետազոտության, անտրոպոմետրիկ հետազոտության (ծայրանդամների երկարություն, հիպոտրոֆիաների չափ, հոդերի ծալման անկյուններ (կոնտրակտուրաների աստիճան)) արդյունքները,
9) շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, ցուցման դեպքում` հոդերի ռենտգեն հետազոտությունների արդյունքները,
10) արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում՝ արյունաբանի եզրակացությունը, արյան հետազոտությունների (ցուցման դեպքում` լակտատ դեհիդրոգենազա, c-ռեակտիվ սպիտակուց, արյան իմունոգլոբուլիններ, կրեատինին, կծիկային ֆիլտրացիայի արագություն), ոսկրածուծի ասպիրատի հետազոտության, ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,
11) հոգեկան խանգարումների դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ,
12) մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների դեպքում՝ մաշկաբանի եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում` դերմատոսկոպիա,
13) միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում՝ ուրոլոգի կամ գինեկոլոգի եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։
7. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ձևավորվում է անձի բուժող բժշկի կողմից` պացիենտի բժշկական տվյալները «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրելու արդյունքում:
8. Համակարգում անձի տվյալների հավաքագրումն իրականացվում է մուտքագրման և ինքնաշխատ եղանակներով:
9. Տվյալների հավաքագրումը մուտքագրման եղանակով իրականացվում է բուժող բժշկի կողմից։
10. Ինքնաշխատ եղանակով տվյալները հավաքագրվում են տվյալների Համակարգին կցված տեղեկատվական շտեմարաններից (բազաներից):
11. Ուղեգրի «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ»-ը դաշտում ֆունկցիայի խանգարման յուրաքանչյուր տեսակն ընտրելիս ինքնաշխատ եղանակով բացվում է «Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան» դաշտը` ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցող ախտորոշումների դեպքում:
12. Ուղեգիրը լրացվելուց հետո այն տեսանելի է դառնում ուղեգրվող անձին` Համակարգի միջոցով։ Բուժող բժիշկն ուղեգիրը լրացնելուց հետո անձի կամ օրինական ներկայացուցչի պահանջի դեպքում տրամադրում է ուղեգրի լրացված էլեկտրոնային տարբերակին տեղում ծանոթանալու հնարավորություն կամ Համակարգում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեի գրանցված լինելու դեպքում ուղարկում էլեկտրոնային փոստին։
13. Համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության դեպքում առանձին՝ համաձայն Ձև-ի։
14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանը պարունակում է հետևյալ տվյալները՝ ուղեգրման ամսաթիվ, ուղեգրի համար, ուղեգրող բժշկի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի անուն, ազգանուն և հայրանուն, ուղեգրվող անձի սեռ, ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ, ուղեգրվող անձի բնակության համայնք, ուղեգրվող անձի հիմնական ախտորոշում (ըստ ՀՄԴ-10 կոդի), ֆունկցիոնալության գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել), ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան։
15. Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման տվյալները (ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, չի ճանաչվել, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) E-disability էլեկտրոնային համակարգից ստացվում են գնահատումից հետո ինքնաշխատ եղանակով և գրանցվում են Համակարգում անձի անհատական գործում և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյանի «ֆունկցիոնալության գնահատման որոշում» և «ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան» սյունակներում։
Ձև
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Հ/Հ |
Ուղեգր-ման ամսա-թիվ (օր, ամիս, տարի) |
Ուղե-գրի համար |
Ուղե-գրող բժշկի Ա.Ա.Հ |
Ուղե-գրվող անձի Ա.Ա.Հ. |
Ուղե-գրվող անձի սեռ |
Ուղեգրվող անձի ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Ուղե-գրվող անձի բնա-կության համայնք |
Ուղեգրվող անձի հիմնական ախտորոշումն` ըստ ՀՄԴ կոդի |
Ֆունկցիոնալու-թյան գնահատման որոշում (ճանաչվել է հաշմանդամու-թյուն ունեցող անձ, չի ճանաչվել) |
Ֆունկցիոնալու-թյան սահմանա-փակման աստիճանը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
ՈՒՂԵԳԻՐ
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՆՇՈՒՄՆԵՐ |
ՀԾՀ | Ուղեգրվող անձի հանրային ծառայության համարանիշը |
Փաստաթղթի սերիա և համար | Ուղեգրվող անձի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը |
Անուն | Ուղեգրվող անձի անունը |
Ազգանուն | Ուղեգրվող անձի ազգանունը |
Հայրանուն | Ուղեգրվող անձի հայրանունը |
Ծննդյան տարեթիվ, ամիս, օր | Ուղեգրվող անձի ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը |
Սեռ | Ուղեգրվող անձի սեռը |
Օրինական ներկայացուցչի առկայություն ▢ Այո ▢ Ոչ |
Օրինական ներկայացուցչի առկայությունը |
Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անունը |
Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) ազգանունը |
Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանուն | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հայրանունը |
Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար | Օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը |
Ուղեգրվող անձի հեռախոսահամար | Ուղեգրվող անձի հեռախոսահամարը |
Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամար | Օրինական ներկայացուցչի (առկայության դեպքում) հեռախոսահամարը |
Բնակության մարզ | Բնակության մարզը, Երևան քաղաքի դեպքում՝ Երևան |
Բնակության համայնք | Բնակության համայնքը |
Բնակավայր | Բնակության բնակավայրը |
Բնակության հասցեն | Բնակության հասցեն |
Հիմնական ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի | Հիմնական ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման |
Հիմնական ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի | Հիվանդության անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ
” Հոգեկան ֆունկցիաներ ” Զգայական ֆունկցիաներ և ցավ ” Ձայնային և խոսքային ֆունկցիաներ ” Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ ” Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ ” Իմունային համակարգի ֆունկցիաներ ” Շնչառական համակարգի ֆունկցիաներ ” Մարսողական համակարգի ֆունկցիաներ ” Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ ” Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ ” Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ ” Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան
” 1-ին աստիճան ” 2-րդ աստիճան ” 3-րդ աստիճան ” 4-րդ աստիճան |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը |
Ուղեկցող ախտորոշման կոդ՝ ըստ ՀՄԴ-10-ի [անհրաժեշտության դեպքում դաշտը ենթակա է ավելացման] | Ուղեկցող ախտորոշման կոդն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման |
Ուղեկցող ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի | Ուղեկցող ախտորոշման անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակ
” Հոգեկան ֆունկցիաներ ” Զգայական ֆունկցիաներ և ցավ ” Ձայնային և խոսքային ֆունկցիաներ ” Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ ” Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ ” Իմունային համակարգի ֆունկցիաներ ” Շնչառական համակարգի ֆունկցիաներ ” Մարսողական համակարգի ֆունկցիաներ ” Նյութափոխանակության համակարգի ֆունկցիաներ ” Միզասեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ ” Նյարդամկանային և հենաշարժական համակարգերի ֆունկցիաներ ” Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման տեսակը |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճան
” 1-ին աստիճան ” 2-րդ աստիճան ” 3-րդ աստիճան ” 4-րդ աստիճան |
Օրգանիզմի ֆունկցիայի խանգարման աստիճանը |
Հիվանդության սկիզբ | Անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը |
Հիվանդության ընթացք և զարգացում | Անձի բուժման ժամանակահատվածի վերջը (տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում միայն սկիզբը) |
Սրացումներ ու սրացումների տևողություն | Սրացումները ու սրացումների տևողությունը |
Ստացած բուժում՝
” ամբուլատոր ” ստացիոնար |
Ստացած բուժումը |
Ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալներ (ոչ պարտադիր) | Ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, ավարտ, հիվանդության անվանումը |
Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքներ և այլ տեղեկություններ՝ առողջական վիճակի խաթարումը նկարագրող | Բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները, առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկությունը (ընթացքը, սրացումները, իրականացված բուժկանխարգելիչ միջոցառումները, բժշկական վերականգնման միջոցառումները) |
Ամսաթիվ՝ ուղեգրի տրամադրման | Ուղեգրի տրամադրման ամսաթիվը |
Անուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի անունը |
Ազգանուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի ազգանունը |
Հայրանուն՝ բուժող բժշկի | Բուժող բժշկի հայրանունը |
Անվանում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը |
ՀՎՀՀ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ՀՎՀՀ-ն |
Հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հասցեն |
Հեռախոսահամար՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հեռախոսահամարը |
Էլ. փոստի հասցե՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության էլ. փոստի հասցեն |
Անուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի անունը |
Ազգանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ազգանունը |
Հայրանուն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի հայրանունը |
Ստորագրություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգրումը հաստատող անձի ստորագրությունը |