«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է նրան։
Նա մասնավորապես գրել է․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ընթացքում ընտրվեցի կուսակցության վարչության անդամ:
Շնորհակալ եմ վստահության համար:
Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կուսակցության վարչության նախագահ, կուսակից ընկերներիս՝ վարչության անդամ ընտրվելու կապակցությամբ»:
Նշենք, որ ՔՊԿ-ն այսօր համագումարի ընթացքում վարչության նոր կազմ է ընտրել։