Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում այրվում է ավտոտնակ։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:33-ին: Այրվել են ավտոտնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 32 քմ) և ավտոպահեստամասեր: