Դանակահարություն գիշերային ակումբում. ոստիկանություն

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քաղսի բնակավայրում գործող գիշերային ակումբում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչն ու երկու ընկերները վիճել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է հրազդանցի տղամարդուն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Գավառի բաժինների ու Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա երիտասարդը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երեք երիտասարդները մեղայականով ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին: 23-ամյա երիտասարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և հայտնել, որ ինքն է դանակով հարվածներ հասցրել 37-ամյա տղամարդուն:

Երիտասարդները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել