Այսօր ոստիկանության ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի հիշատակի օրն է:
Երկու տարի առաջ այս օրերին Ասկերանի վերին ենթաշրջանի պաշտպանության համար թեժ մարտեր էին ընթանում, որին մասնակցում էին նաև ոստիկանության համահավաք գումարտակի ծառայողները:
Գագիկը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 28-ին՝ հայրենի Ավետարանոց գյուղի պաշտպանության ժամանակ՝ թշնամու դիպուկահարի կրակոցից:
Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ այսօր Պետրոսյանների ընտանիքի հետ Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Գագիկի հիշատակին:
Փոխգնադապետ Գ.Պետրոսյանը ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: 2008 թվականին ծառայության է ընդունվել ԱՀ ոստիկանության համակարգում: 2020-ին նշանակվել է տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնին։ Սկսած սեպտեմբերի 27-ից նա հայրենիքի պաշտպանության առաջնագծում էր:
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» շքանշանով: