ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրին։
«Ես պիտի ասեմ՝ մեր գործընկերներից շատերն այդ պահին ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ես այդ թուղթը ստորագրել եմ և այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա։ Գիտեք, դրա շուրջ ամբողջ մի շարժումներ, ասելիքներ կառուցեցին։ Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները, փաստորեն, պարզվում է, որ այդ փաստաթղթում ձեռքբերումներ էլ կա։ Եվ այսօր, նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թ․ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ մենք, այսինքն ես՝ պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Սա ընդհանրապես պատմական նոնսես է, որովհետև պատմությունը չի տեսել որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկրու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի»,-նշեց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է։ Նա ներկայացրեց կուսակցության ընդգծած 3 հիմնական առաջնահերությունները՝ 2021-2026 թվականների համար։
«Առաջարկում ենք, որ որդեգրենք 3 հիմնական առջնահերթություն․
1․ Համապարփակ և տևական խաղաղության հաստատումը՝ համաձայան սույն ծրագրում հաստատված սկզբուքնների։
2․ Բարձրորական և հասանելի կրթական համակարգի ձևավորումը՝ համաձայն «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին»օրենքի։
3․ Պրոֆեսիոնալ, մարտունակ բանակի ստեղծումը՝ համաձայն կառավարության 2021-2026 թթ․ ծրագրերի։ Ըստ այդմ առաջնային խնդիրներ են բանակում ծառայության գրավչության հեղինակության շարունակական բարձրացումը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների էական բարելավումը, զինվորական ծառայության նոր ստանդարտների և որակական չափանիշների պահանջը, բանակի տեխնոլագիականացումը, ռազմական կրթության արդիականացումը՝ այդ թվում՝ միջազգային լայն համագործակցության միջոցով, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։
Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ և պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, պաշտպանության առանցքային գործոններ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։