Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Էլլադա Հովհաննիսյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Երևանի Մ.Իշխանի անվան համար 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Լուծվել է նրա հետ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
«Երևանի Մ.Իշխանի անվան համար 5 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական գծով տնօրենի տեղակալ Անահիտ Մարությանին:
Iravaban.net-ը նաև հայտնում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի հոկտեմբերի 25-ի որոշումներով Էլլադա Աշոտի Հովհաննիսյանի հետ նոր պայմանագիր է կնքվել՝ 5 տարի ժամկետով հոկտեմբերի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 24-ը: Անահիտ Մարությանն էլ ազատվել է դպրոցի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարումից։
Հոկտեմբերի 27-ի որոշմամբ էլ «Երևանի Համո Սահյանի անվան համար 70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արմինե Անդրեյի Վարդազարյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ից, որն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում մինչև 2027 թվականի հոկտեմբերի 24-ը:
Երևանի Համո Սահյանի անվան համ 70 հիմնական դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արփինե Մարտունու Խաչատրյանն ազատվել է նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից: