Ժնևի համալսարանում ուսանելու հնարավորություն՝ եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով

Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ըստ դիմորդի ֆինանսական վիճակի՝ հաշվարկվում է ֆինանսական օգնության չափը, որը նշվում է կրթաթոշակի դիմում-հայտում: 

Կրթաթոշակային ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://www.meig.ch/:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել