Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։