Աղասի Մարգարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն է ստորագրել, որով հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել։

«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդ-վածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի եզրակացությունը.

1. Աղասի Հենրիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից՝ 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ծածկագիր՝ 01-10-Ղ2-1):

2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Հ. Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ Նարե Դանիելյանին:

3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել