Նախագահը պարգևատրել է արքեպիսկոպոսներ Էդգար Պենյա Պառային և Փոլ Ռիչարդ Գալագերին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին հրամանագրեր է ստորագրել, որով արքեպիսկոպոսներ Էդգար Պենյա Պառային և Փոլ Ռիչարդ Գալագերին պարգևատրել է Բարեկամության շքանշաններով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերի փոխանորդ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա ՊԱՌԱՅԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

Մեկ այլ որոշման մեջ նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ ԳԱԼԱԳԵՐԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»,-նշվում է հրամանագրում :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել