Կառավարությունը 1 րոպե լռությամբ հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությանը։

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

«Ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»,-նշեց Փաշինյանը և խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել