Կյանքից հեռացել է Գայանե Փայտյանը

Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:

Կենսագրություն

Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին Երևանում։

1991 թ. Գայանեն ընդունվում է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, 1996-ին ավարտել է այն։

Որպես լրատվական մեկնաբան՝ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։

1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։

1999-2015 թթ․՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։

2000-2008 թթ․ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։

2004 թ․-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։

2006 թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր»։

2008 թ. հիմնադրել է և ղեկավարել հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

2017-ից մինչ օրս վարել է «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։

Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։

2009 թ.-ին Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թ.՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվում են երկվորյակ աղջիկներ։

ԳԱԼԱ-ի աշխատակազմը ցավակցում է Գայանե Փայտյանի հարազատներին եւ մտերիմներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել