Վթարի հետևանքով մահացած անչափահասներից մեկը ոչ թե Նարեկ Պողոսյանն է, այլ նրա եղբայրը՝ Կարեն Պողոսյանը․ ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել էր հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Նարեկ Պողոսյանը, մահացել էին, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ստուգմամբ պարզվել է, որ մահացել է ոչ թե 17-ամյա Նարեկ Պողոսյանը, այլ նրա եղբայրը՝ 16-ամյա Կարեն Պողոսյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել