Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 21:30-ի դրությամբ պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ: