Ռիշի Սունակը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը ավտոմատ կերպով կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ այն բանից հետո, երբ նրա միակ մրցակիցը՝ Համայնքների պալատի ղեկավար Մորդոնը, հանել է իր թեկնածությունը։

Այժմ թագավորը պետք է հաստատի նրան վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 5-ին նա հրաժարական տվեց Ֆինանսների նախարարի պաշտոնից՝ նշելով. «Մեծ պատիվ էր կատարել այս դերը, բայց ես ափսոսում եմ, որ այլևս չեմ կարող հանգիստ խղճով շարունակել դա»։

Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Այդ կապակցությամբ հոկտեմբերի վերջին տեղի կունենան Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի, համապատասխանաբար՝ վարչապետի ընտրություններ։ Ռիշի Սունակը ևս մեկ անգամ դիտվում է որպես մրցավազքի ֆավորիտ՝ կուսակցության առաջնորդ և վարչապետ դառնալու 50% հավանականությամբ:

Սունակը դառնում է վերջին 210 տարվա ընթացքում Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել