Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս։

Ստորև ներկայացնում եմ այս տարի մարտից մինչև հոկտեմբեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված աշխատանքները.
1․ Ասֆալտապատում
1) Ասֆալտապատում ՝ վարչական շրջանի ծրագրով 34900 քմ, քաղաքային ծրագրով 40000 քմ։
2) Ասֆալտի քերուկով ճանապարհների մշակում 20 փողոցներում՝ մոտ 36.000 քմ
2․ Եզրաքարերի փոխարինում և նորի տեղադրում -1263 մ
3․ Մայթերի կառուցում
1) Հ․176 դպրոցի ճանապարհի լայնացում և մայթի կառուցում՝ 100 մ
2) Սիամանթոյի անվան դպրոց տանող մայթի կառուցում՝ 228 մ
3) Օհանով-Շերամ խաչմերուկում մայթի կառուցում՝ 30 մ
4) Բ-4 թաղամաս, Բաբաջանյան փողոցից դեպի Յ․ Բախշյանի անվան դպրոց տանող ճանապարհի մայթի կառուցում՝ 110 մ
5) Բ-4 թաղամաս, Բաբաջանյան փողոցից դեպի ֆրանսիական դպրոց տանող մայթի կառուցում՝ 72 մ
6) Օհանովի փող․ Երևան Սիթի հարևանությամբ մայթի կառուցում՝ 42 մ
7) Բ-2 թաղ․ հ․82 և 87 մանկապարտեզի մայթի կառուցում՝ 210 մ
8 ) Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 դպրոց տանող ճանապարհին կառուցվել է հենապատ և սալիկապատվել մայթը, տեղադրվել է եզրաքարեր՝ 180 մ և 180 քմ սալիկապատվել է
4․ Բակերի վերանորոգում /ավարտված են/
1) Շերամի փող․ հ․ 29 շենքի բակ
2) Անդրանիկի փող․ հ․ 138 շենքի բակ
3) Անդրանիկի փող․ հ․ 77 շենքի բակի
4) Անդրանիկ փող․ հ․ 25 շենքի հարևանությամբ՝ 18 գծմ /եզրաքար/
5) Անդրանիկ 15 շենքի բակ՝ 22 գծմ /եզրաքար/
6) Սվաճյան 38 շենքի բակ ՝ 60մ /եզրաքարի կառուցում/
7) Բ4 թաղամաս 34 շենքի բակ
5․ Բակերի վերանորոգում /ընթացիկ/
1) Անդրանիկի փող․ հ․ 143 շենքի բակ
2) Հ/Ա Բ-2 թաղ․ հ․ 135 շենքի բակ
3) Անդրանիկի փող․ հ․ 29, 31, 35 շենքերի բակ
4) Օհանովի փող․հ․7 շենքի բակ
5) Բ2 թաղ․ «Սիրո և Հավատի» այգում ՄԱԿ-ի ծրագրով բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի կառուցում
6․ Ֆուտբոլի դաշտի կառուցում
1) Անդրանիկի փող․ հ․ 127 շենքին կից խաղադաշտ
2) Իսակովի պող․ հ․ 38/3 շենքին կից խաղադաշտ
3) Հ․ 179 դպրոցին կից խաղադաշտ
7․ Արտաքին լուսավորություն
1) «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի լուսավորության ցանցի կառուցում և մուտքի կամարի մոտ գեղարվեստական լուսատուների վերակառուցում։ 2-րդ փուլով մինչև դեկտեմբեր պետք է իրականացվեն Եռաբլուրի շրջանաձև փողոցի լուսավորության համակարգի կառուցումը։
2) Մալաթիա պուրակ՝ արտաքին լուսավորության վերակառուցում
3) Մայրության այգի՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում
8․ Բազմաբնակարան շենքեր
1) Վերանորոգվել է 13 շքամուտք
2) Ընթացքի մեջ է 8 շքամուտք
3) 18 շքամուտքում մոտ ժամանակերս կմեկնարկեն վերանորոգման աշխատանքներ
4) Փոխվել է 33 վերելակ
5) Ընթացքի մեջ է 60 վերելակի փոխարինում, ևս 7 վերելակ պատվիրված է
6) 66 հասցեներում վերանորոգվել են հարթ տանիքներ՝ 6843 քմ
7) Համատիրություններին տրամադրվել է 1197 քմ մետաղյա ցինկապատ ձևավոր թիթեղ, 100 քմ մետաղական ցինկապատ թիթեղ և 1,3 խմ փայտանյութ՝ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգման համար։
9) հին վերելակների նորոգման համար համատիրություններին տրամադրվել է ճոպան՝
• 10,5մմ- 1600 մ
• 8.3մմ- 1290 մ
9․ Աստիճանավանդակների կառուցում
1) Շերամի փող․ հ․107 շենքից դեպի Սվաճյան փող․ հ․56 շենք տանող անցուղու աստիճանների վերանորոգում – ավարտված է
2) Անդրանիկի փող․ հ․ 87 շենքի բակի աստիճանների վերակառուցում – ավարտված է
3) Սվաճյան փող․ հ․38 շ․ – ընթացիկ
4) Անդրանիկի փող․ 64, 66 շ․- ընթացիկ
5) Անդրանիկի հ.125 շենք – մոտ օրերս մեկնարկվել է
6) Րաֆֆու հ.97 – մեկնարկը մոտ օրերս
10․ Վարչական շրջանի /նաև հրատապով/ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ
Քաղաքային և վարչական ծրագրերով փոխարինված և կառուցված կոյուղագծեր
1) Ջիվանի փողոցում և Ծերենցի 2-րդ նրբանցքում – 600 մ
2) Տիչինա 34 հասցեում – 30 մ
3) Կուրղինյան 21/3 հասցեում – 6 մ
4) Բ2 թաղ․ հ.139 և 140 շենքի հարակից տարածքում – 40 մ
5) Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում – 15 մ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ
1) Սվաճյան 14 հասցեում` 100 մ նոր կոյուղագիծ և 2 դիտահոր
2) Արարատյան 1-ին զանգ․ 10 հասցեում՝ 48 մ
3) Քեսաբցիներ փողոցում՝ 40 մ կոյուղագիծ և 3 դիտահոր (բնակիչների հետ համատեղ)
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից կառուցվել են կոյուղագծեր և ջրագծեր
1) Նոյ թաղամասում կառուցվում է 4000 մ ընդհանուր երկարությամբ նոր ջրագիծ
2) Սվաճյան 56 հասցե՝ 24 մ կոյուղագիծ
3) Րաֆֆու փողոց 35/1, 35/2, 35/3 հասցեներում՝ 35մ երկարությամբ կոյուղագիծ և 1 դիտահոր
4) Սեբաստիա հ.16 շենքում՝ 6 մ կոյուղագիծ
5) Արարատյան 1-ին զանգ․ 15 հասցեում՝ 60մ կոյուղագծի և 4 դիտահորերի փոխարինման աշխատանքներ։
6) Օհանովի փող․ հ.10-ից մինչև հ.14 հասցեներում՝ 68 մ կոյուղագիծ
7) Կուրղինյան նրբ․ 2-րդ շենք՝ 90 մ ջրագիծ
😎 Բաբաջանյան 25 հասցեում՝ 150 մ կոյուղագիծ
Դիտահորի կափարիչի փոխարինման աշխատանքներ
1) 81 դիտահորի կափարիչ փոխարինվել է նորով Սվաճյան, Տիչինա, Րաֆֆու Անդրանիկի և Շերամի հասցեներում
2) Բ-2 թաղամասի Անդրանիկի հ.151 շենքի բակում՝ «հրատապ» աշխատանքային ծրագրով փոխարինվել է 2 դիտահորի ծածկ
3) Արարատյան հ.24 շենք՝ դիտահորի ծածկի փոխարինում
4) Անդրանիկի հ.57, հ.59՝ դիտահորի ծածկի փոխարինում
11․ Վերանորոգումների խառը աշխատանքներ ծրագրով իրականացվել են
1. Սիրո և հավատի զբոսայգում առկա գույքի վերանորոգում
2. Երիտասարդության զբոսայգու՝ նստարանների, աղբամանների, մանկական և մարզական սարքերի նորոգում
3. Րաֆֆու փողոցի միջնամասում բետոնե սալիկներով անցումների կառուցում
4. Հ.79 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ
12. Հ․ 77 և 95 մանկապարտեզներում մեկնարկեցին հիմնանորոգման աշխատանքներ
13.Վարչական շրջանի ՀՈԱԿ-ներում առկա խնդիրների լուծման համար ֆինանսավորում
• Հ.79 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.83 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.84 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.90 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.91 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.94 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
• Հ.83 մսուր-մանկապարտեզ – տանիքի նորոգում
• Հ.86 մսուր-մանկապարտեզ – բակի ամբողջական հիմնանորոգում
• Հ.79 մսուր-մանկապարտեզ – բակի ընթացիկ բարեկարգման աշխատանքներ
14. Խաղասարքեր
11 սղարաններ, որոնք պետք է տեղադրվեն մոտ օրերս՝
Երիտասարդության այգում, Անդրանիկի հ.28 շենք ետնամասում, Անդրանիկի հ.38 շենքի բակում, Անդրանիկի հ.138 շենքի բակում, Բ-2 թաղամաս հ.91 շենքի բակում, Բ-2 թաղամաս Իտալական այգում, Սվաճյան հ.56 շենքի բակում, Սվաճյան հ.62 շենքի բակում, Իսակով հ.36/1 հասցեում, Մայրության այգում։
Ձեռք է բերվել 12 միավոր խաղասարքեր, այդ թվում զսպանակավոր ճոճանակներ, այգիների ճոճանակներ և մանկական կառուսելներ։ Տեղադրումը՝ մոտ ժամանակներս։
15. Մանկապարտեզներին նվեր մարզագույք
Հ․ 78 մանկապարտեզ – խաղասարք
Հ. 80 մանկապարտեզ – խաղասարք
Հ. 83 մանկապարտեզ – մարզագույք
Հ. 85 մանկապարտեզ – մարզագույք
Հ. 86 մանկապարտեզ – մարզագույք
Հ. 91 մանկապարտեզ – մարզագույք
16․ Գործող մանկապարտեզներին տրված գույք
1) Աշխատանքային աթոռ – 102 հատ
2) Աշխատանքային կենտրոններ – 56 հատ
3) Գրասեղան – 20 հատ
4) Պահարան-չորանոց – 21 հատ
5) Խմբասենյակների խոհանոցների սեղան – 19 հատ
6) Մանկական զգեստապահարան – 69 հատ
7) Մարմնամարզական նստարաններ – 20 հատ
8 ) Մանկական սեղան – 20 հատ
9) Մանկական աթոռ – 130 հատ
10) Երկհարկանի մահճակալ – 75 հատ
11) Եռահարկ մահճակալ – 31 հատ
12) Սննդի մշակման սեղան – 5 հատ
13) Հացի պահպանման պահարան – 4 հատ
14) Լվացքի մեքենա – 3 հատ
17․Երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի 2022թ․ մարտից հոկտեմբեր կատարած աշխատանքներ
1. 100 ընտանիքի /թվով 382անձ/ տրամադրվել է աջակցություն՝ 20կգ տարողությամբ սննդային փաթեթ։
2. Թվով 75 անձանց տրամադրվել է միջնորդություն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու նպատակով։
3. «Հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպում» ծրագրի շրջանակներում մատուցվել է թվով 14 ծառայություն։
4. Սեպտեմբերի 1-ին ընդառաջ բազմազավակ (6 և ավելի երեխաներ ունեցող), միածնող, պատերազմից տուժած և այլ խմբերին պատկանող սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների թվով 225 երեխաների տրամադրվել է գրենական պիտույքների հավաքածու։
5. Անկախության օրվա կապակցությամբ, վարչական շրջանում պատերազմից տուժած ընտանիքների թվով 60 երեխաների տրամադրվել է լողավազանից օգտվելու աբոնեմենտային քարտեր։
6. Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների օրվա կապակցությամբ, վարչական շրջանի թվով 45 միայնակ տարեցների տրամադրվել է անկողնային սպիտակեղենի փաթեթներ, ինչպես նաև վերջիններիս Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում դիտել են թատերական ներկայացում։
7. Բազմազավակ (6 և ավելի երեխաներ ունեցող) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների թվով 45 անձի համար կազմակերպվել է ճանաչողական մեկօրյա հանգիստ դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
8. Սոցիալապես անապահով ընտանիքների 8 հասցեներում ավարտվել են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսված է նաև 10 հասցեներում դռների, պատուհանների փոխման և սանհանգույցների վերանորգման աշխատանքներ։
9. Բազմազավակ, միածնող, հաշմանդամություն ունեցող, պատերազմից տուժած, սոցիալական աջակցության կարիք ունեցող 46 ընտանիքի կտրամադրվի էլեկտրատեխնիկա և կահույք՝ ըստ անհրաժեշտության։
10. Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի և տարբեր հասարակական կազմակերպությունների նվիրատվությամբ՝ որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, հիգիենիկ պարագաներ, միջոցառման տոմսեր։
Հիգիենիկ պարագաներ է տրամադրվել 68 ընտանիքի,
Միջոցառման տոմսեր է տրամադրվել 175 ընտանիքի,
Հագուստ է տրամադրվել 45 ընտանիքի։
18․ Երևանի 12 վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներով Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանը զբաղեցրել է հետևյալ տեղերը՝
01.01.2022 – 31.04.2022 (4-րդ հորիզոնական)
01.01.2022 – 31.05.2022 (1-ին հորիզոնական)
01.01.2022 – 31.06.2022 (1-ին հորիզոնական)
01.01.2022 – 31.07.2022 (1-ին հորիզոնական)
01.01.2022 – 31.08.2022 (1-ին հորիզոնական)
01.01.2022 – 31.09.2022 (2-րդ հորիզոբական)
19․ Ուսուցչի օրվա կապակցությամբ վարչական շրջանի դպրոցներում դասավանդող 10 ուսուցիչներ ստացել են «Գրիգոր Տաթևացի», իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 8 զինղեկներ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» հուշադրամներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել