Բրյուսելում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:
Հավելենք, որ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում: