Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: