Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 24-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
