Ներքին Հանդ բնակավայրում նոր ջրագիծ անցկացնելու համար կհատկացվի 2․904․000 դրամ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում նոր ջրագիծ անցկացնելու համար «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N3 հոդվածի 01 բաժնի 08 խմբի 01 դասի 05 «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներով» ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Այլ նպատակներ» բյուջեից հոդվածով սահմանված ֆոնդից հատկացնել 2․904․000 դրամ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել