Չավուշօղլուն անդրադարձել է Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արարատ Միրզոյանի գրառմանը։

«Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,-Twitter-ի իր էջում նշել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունին։

«Անկեղծորեն ցավակցում եմ Բարթընի ածխահանքի պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին։ Արագ վերականգնում եմ մաղթում բոլոր վիրավորներին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Բարթըն քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել