Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«2022 թվականի հոկտեմբերի 13-ից Հայկ Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնականի պաշտոնում, ոչ լրիվ աշխատանքաժամանակով, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր»։