Հոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 17-18-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-17-ի, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ին հնարավոր է նաև ամպրոպ:
Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
