Առանձնապես խոշոր չափերի յուրացում Արցախում՝ պաշտոնյայի կողմից

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ ընթացքում, ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հիմնադրված հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակելու նպատակով, նշված հիմնադրամին պատկանող գումարներից 87.944 եվրո և 26.143.742 ՀՀ դրամ գումար իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերության հաշվեհամարին փոխանցելու և յուրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել