Պարեկների գիշերային ծառայությունը շարունակում է արդյունք տալ: Գիշերվա ժամը 2.15-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ծառայություն կատարելու ժամանակ պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա վարորդին:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ:
Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: