Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: