Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը պարզաբանում է ներկայացրելէ նշելով․
«Ի պատասխան այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի` տեղեկացնում եմ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Նման միջադեպ չի եղել:
Նույն լրատվականի կայքում հրապարակման հայտնվելուց հետո հնչել են զանգեր նաև տարբեր լրագրողների կողմից, որոնք հերքվել են մեր կողմից:
Հորդորում ենք մտացածին նյութերը հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չդարձնել և հրապարակել նաև պարզաբանում-հերքումները»:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին աշխատասենյակում ծեծի են ենթարկել։