Նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները պարտադիր պետք է վերապատրաստվեն. Ժաննա Անդրեասյան

2020 թվականին նախադպրոցական կրթության օրենքի ընդունմամբ սահմանեցինք պարտադիր պահանջ, որ մակնկապարտեզներում աշխատող դայակները, դաստիարակները և մյուս աշխատողները պետք է պարտադիր վերապատրաստվեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի արել ենք ենթաօրենսդրական ամբողջ աշխատանքները, համապատասխան վերապատրաստման կարգերն են մշակվել, վերապատրաստման ծրագիրը: Մենք նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ  շուրջ 1000 աշխատակից կվերապատրաստվի և դա ամբողջությամբ կֆինանսավորվի պետական բյուջեից»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ 2023 թվականից պետությունը կֆինանսավորի ֆինանսապես անապոհով ընտանիքի երեխաներին՝ ստանալ նախադպրոցական կրթություն: Զինծառայողների երեխաները նույնպես հնարավորություն կունենան պետության ֆինանսավորմամբ ստանալ նախադպրոցական կրթություն:

«Կրթության զարգացման պետական ծրագրով հստակ ամրագրել են, որ 2030 թվականի դրությամբ բոլոր երեխաները մինչև դպրոցը, մեկ տարի պետք է ընդգրված լինեն նախադպրոցական կրթության մեջ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանն ասաց, որ տարբեր առաջարկներ են ստացել և այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում են առողջական խնդիրների պատճառով, տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ, եթե կա կարանտինային ժամանակահատված, որի ընթացքում երեխան ուղղակի չի կարող հաճախել մանկապարտեզ, բացակայության այդ ժամանակահատվածը հաշվի չառնելու հարցը:

«Առողջապահության նախարարությունից արդեն ստացել ենք առաջարկները, թե որ վարակիչ հիվանդությունների պարագայում է կարող այս մոտեցումը գործել, և առաջիկայում  այդ փոփոխությունը կարվի, որպեսզի նման խնդիրների պատճառով, հատկապես այդ տարիքում, երբ ձևավորվում է երեխայի իմունիտետը, հաշվի առնենք ընդունելության կարգում»,-ընդգծեց Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել