Սպասվում է անձրև, ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 12-ի և 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել