Fly Arna ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի Երևան երթուղով

Fly Arna ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի Երևան երթուղով:

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարությունից:

Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 30-ից կմեկնարկի Երևան – Թբիլիսի – Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել