Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել. ոստիկանություն

Ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հոկտեմբերի 11-ին, ժամը 07.05-ին, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմնին են ներկայացրել 32-ամյա Յուրիկ Գ.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել