Հրդեհ Հրազդան քաղաքում. ԱԻՆ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 18։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 56 շենքի մոտակայքում այրվում է ծառ։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 56 Ա շենքի մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարում և խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել են զրուցարան-տաղավարի, խորդանոցի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և կենցաղային իրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել